Այս ամիս ԱԺ նիստեր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերորդ գումարման խորհրդարանի ձմեռային նստարջանը կմեկնարկի այս ամիս։ Հետաքրքիր է, որ նախկինում ավանդաբար տոներից հետո նիստերը մեկնարկում էին փետրվարից, սակայն այս տարի նստաշրջանը կսկսվի հունվարի 20-ից, իսկ մինչ այդ էլ տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր։ Դրանք կմեկնարկեն մեկ շաբաթ շուտ՝ հունվարի 15-ից։

Իսկ մինչ այդ նշենք, որ մշտական հանձնաժողովների մեկ տարվա աշխատանքի մասին ամփոփ տեղեկատվություն է առկա պաշտոնական կայքում, բացի այդ ներկայացված է նաեւ դեկտեմբեր ամսվա նիստերից բացակաների ցանկը։

Ըստ այդմ, օրինակ ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի քանակը կազմել է 21-ը՝ 6 հերթական, 3 արտահերթ ։  Հանձնաժողովը գլխադասային է նշանակվել՝ 55 օրենքի նախագծի (որոնցից՝ 3 օրենքների նախագծերի փաթեթներ)՝ ընդունվել են՝ 35, դուրս են եկել շրջանառությունից՝ 3,  դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում՝ 16, քննարկվել եւ քվեարկվել է 1-ին ընթերցմամբ՝ 1 եւ 4 համաձայնագրի՝  /հաստատվել են/,

Իսկ օրինակ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբեր ամսվա նիստից միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է մասնակցել, սակայն դեկտեմբեր ամսվա ընթացքում նիստ չի անցկացվել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոյեմբեր ամսվա նիստից Սոս Ավետիսյանն ու Էդմոն Մարուքյանը հարգելի են բացակայել, իսկ Վահե Էնֆիաջյանն ու Ալեն Սիմոնյանը՝ ոչ հարգելի։

 




Լրահոս