Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Էրեբունի պլազայի» միջադեպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է միջադեպին` գրելով.

«ՀՀ Ոստիկանության պետի ժպ Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով:




Լրահոս