Երեկ Փաշինյանը ՀՔԾ-ում քննչական գործողությունների է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք՝ դեռևս հունվարի 15-ին է վարչապետը հրավիրվել Քննչական կոմիտե:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հեռախոսազրույցը ծավալվել է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նշենք, որ գաղտալսման գործը քննվում է Քննչական կոմիտեում: Գուցե վարչապետը առաջին անգամ հարցաքննվել է հենց այս գործով:




Լրահոս