Ահազանգ. հանրային առողջապահության օրդինատորները գումար են վճարում, բայց կրթություն չեն ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել հանրային առողջապահության օրդինատորները եւ դժգոհում են, որ վճարել են գումար, բայց պատշաճ կրթություն չեն ստանում, քանի որ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում շենքային պայմանները շատ վատն են: Նրանց խոսքերով՝ այնտեղ անգամ ջեռուցում չկա, իրենց զգուշացրել են, որ չգան դասի, քանի որ շենքում ցուրտ է։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ինստիտուտի տնօրեն Ալիկ Բազարչյանին եւ հետաքրքրվեց՝ արդյոք արդարացի է, որ ուսանողները վճարում են վարձ, բայց կրթություն չեն կարողանում ստանալ: Սակայն Բազարչյանը հրաժարվեց մեկնաբանել՝ հորդորելով դիմել Առողջապահության նախարարություն: Իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց հետեւյալը. ,Վստահեցնում ենք, որ նման խնդիր չկա, ուսանողները մասնակցում են քննարկումների:

Բայց եթե բողոք կա, թող հանրայնացնեն: Բացի այդ, թող տնօրինությանը տեղյակ պահեն, քանի որ փաստացի տնօրենը տեղյակ չէե:




Լրահոս