«Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է»․ Դավիթ Տոնոյանը բողոքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով բերում են Երեւան:

Նշենք, որ Արցախում՝ զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Այս պահին նրանց հետ հանդիպման է գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով խնդրում է նրանց կանգնել և չշարունակել երթը դեպի Երևան։

Հավելենք, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:




Լրահոս