ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մեղադրանք՝ վարորդ Հրաչյա Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել ԷՀայաստանի իրավապահների տեսադաշտում: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը,մխրճվել էր Ռուսաստանի Դաշնությունում Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ:

Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Այս միջադեպից հետոՌԴ իրավապահները Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեցին ՌԴ ՔՕ 264 (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) եւ 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով եւ դատապարտեցին 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նրան դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, ինչը հայերի շրջանում մեծ ցասում առաջացրեց:

Մեծ աղմուկի եւ երկու երկրների միջեւ իրավապահների տարաբնույթ բանակցությունների արդյունքում 2017 թվականին Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում կայացրեց դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխել: Նա հուլիսի 20-ին տեղափոխվեց Հայաստան:

Բայց այստեղ էլ տրանսպորտային միջոցներ վարելու թեմայով նա դարձյալ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով, որպես լրացուցիչ պատիժ, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով:

Այդ դատավճիռը Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից,որպես օտարերկրյա պետության դատավճիռ, ճանաչվել է 2017 թվականի օգոստոսի 18-ին: Հրաչյա Հարությունյանը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով զրկվելու մասին պատշաճ ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն 2019 թվականի հունիս ամսից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի 36 DT 018 համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ,եւ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ:

Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասիհատկանիշներով («Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը»), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն:

Քնար Մանուկյան




Լրահոս