ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
«Ես բացասաբար եմ վերաբերվում այդ նախագծին, քանի որ գտնում եմ, որ այդ գործառույթը սահմանածին և սահմանադաս չէ: Վերջ…:
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը։
Լիդա Եղիազարյան