Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը` Եվրոպայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգքաշային կարգի եզրափակիչում Ղարիբյանն ուժերը չափեց թուրք Կերեմ Կամալի հետ: Հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին և նվաճեց առաջնության ոսկե մեդալը:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս