Նոր նախագիծ ՍԴ-ի մասով. ինչ են մտածել իշխանություններն այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեռ շատ ժամանակ կա, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը այժմ էլ առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում սահմանել, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը կարող է քննարկվել նաեւ արտահերթ նիստերում:

Բանն այն է, որ այժմ 141 հոդվածի 6-րդ կետում սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի ժամանակ: Եվ սա ամենեւին էլ պատահական չէ. իշխանություններն ամեն կերպ ցանկանում են ավելի արագ լուծել ՍԴ հարցը, եւ այս պարագայում հանրաքվեի արդյունքների՝ ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են արտահերթ նիստ հրավիրել եւ ավելի արագ կազմակերպել ՍԴ դատավորների ընտրությունը, քան կանեին միայն հերթական նիստերի պարագայում: Եվ հենց սա են փորձում կանխել իշխանությունները, եւ կրկին՝ Վահագն Հովակիմյանի դեմքով:

Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ նույն Վ. Հովակիմյանը նախկին իշխանություններին քննադատում էր անձերի համար բերված օրենքներ դակելու համար, իսկ հիմա ինքն է բերում։ Եվ այս տրամաբանությամբ պետք է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի նախագահի եւ այլ պաշտոնյաների ընտրությունն էլ ԱԺ-ում կազմակերպել արտահերթ ռեժիմով։ Պակա՞ս պաշտոնյաներ են։




Լրահոս