Նյարդավիրաբուժական բաժանմունքում է. ինչ վիճակում է 3-րդ հարկից ընկած երեխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, հնարավոր է՝ շաբաթվա վերջում դուրս գրվի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար։




Լրահոս