Նորատուսցի Ալիկի գործով նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանին։

Ոստիկանները  խուզարկել են Ալիկ Բանդուրյանի ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։

ArmLur.am-ը Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Ալիկ Բանդուրյանն ազատ է արձակվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս