Երվանդ Զախարյանի ազգականը պաշտոն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է. կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Այս ընթացքում կադաստրի կոմիտեում բազմաթիվ թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:

Մոտ օրերս միասնական ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ էր հայտարարվել, որի համար ներկայացվել էր 8 հայտ, որից միայն 7-ն է մասնակցել մրցույթին եւ հաղթող ճանաչվել մեկը: Ի դեպ, հայտ ներկայացնողներից մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է եղել:

«Հաղթող ճանաչվել է Սարգիս Արամյանը, նախկինում Աշտարակի մարզային միասնական ստորաբաժանման ղեկավար է աշխատել. մարզային ստորաբաժանումը լուծարվեց, ինքը ազատվեց, բայց հիմա առաջին փուլով հաղթող է ճանաչվել, երկրորդ փուլը՝ հարցազրույցը, այսօր է կայացել, և նա հաղթող է ճանաչվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի՝ աշխատանքից ազատվածների կազմակերպած ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանը Պողոսյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սարգիս Արամյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ազգականն է:




Լրահոս