
Ֆրանցիսկոս պապի վատ ինքնազգացողության պատճառով Հռոմի պապի գրասենյակն այսօր չեղարկել է միջոցառումներից մեկը։ Պապի առողջությունը վատացել է երեկվա միջոցառումից հետո, որի ժամանակ նա աջակցություն էր հայտնել նոր կորոնավիրուսի վարակակիրներին, ինչպես նաև մոտիկից շփում էր ունեցել հավատացյալների հետ։
Դեռ երեկ նրան տեսել էին հազալիս և քիթը մաքրելիս։ Սակայն այդ վիճակում էլ պապը շարունակել էր սեղմել իրեն մեկնված ձեռքերն ու օրհնել հետևորդներին։
Թե ինչ հիվանդություն է Հռոմի պապի մոտ, դեռ հայտնի չէ։