Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից, անձը բերման է ենթարկվել:
«Դավիթաշեն համայնքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողները վնասազերծել են և բերել են ոստիկանություն»,-ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Տարվում է քննություն, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: