Ուժեղացված ծառայություն՝ Երեւանում. ինչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։
Մարտի 3-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել կանգառ-կայանման խախտումներ կատարած մեքենաները։
Հայտնաբերվել և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մի շարք վարորդների նկատմամբ, որոնք մեքենաները կայանել են չթույլատրված վայրերում, 3 տրանսպորտային միջոց ավտոքարշակով տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև մայթերին կայանված մեքենաների վարորդներ, զգուշացվել են աղբամանների դիմաց կայանված տրանսպորտային միջոցների վարորդները։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև բեռնատարներ, որոնց վարորդները երթևեկել են բեռների տեղափոխման կանոնների խախտումներով։

Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։




Լրահոս