Լարված իրավիճակ Ծովակում. մանրամասնում է գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ու փակել են գյուղի ճանապարհը:

ArmLur.am-ի հետ զրույցում համայնքապետ Գարիկ Հակոբյանն ասաց, որ այս պահին գյուղացիների հետ բանակցության է եկել Գեղարքունքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը:

«Գյուղի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, համաշխարհային բանկի միջոցով այս տարի պետք է սկսեին ասֆալտապատման աշխատանքները, բայց նախագծի իրականացումն ուշանում է, ինչն էլ վստահություն չի ներշնչում բնակիչներին: Ծրագիրը կա, որ համաշխարհային բանկով պետք է մեր ճանապարհները նորոգվի, բայց դեռ մրցույթի չի դրվել»,-ասաց Գարիկ Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ նա լիահույս է, որ շուտով ծրագիրը կիրագործվի, բայց բնակիչներն այնքան էլ չեն հավատում իր խոսքին և որոշել են ինքնաբուխ կերպով բողոքի ակցիա իրականացնել. «Ժողովուրդը չի հավատում, որ մրցույթը 10 օրվա ընթացքուն տեղի կունենա»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս