Իմքայլական պատգամավորը բնակարանների ձեռքբերման հարցով նոր առաջարկ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Եթե 2018 թվականին այդ նպատակով վերադարձվել է ավելի քան 4 մլրդ 683 մլն դրամ, ապա 2019-ին այն կազմել է 7.8 մլրդ: Սակայն այս իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը քննարկում է ծրագիրն այս վիճակում կանգնեցնելու տարբերակը,ինչըխիստ մտահոգել է երիտասարդ այն ընտանիքներին, որոնքօգտվում են կամ մտադիր են օգտվել այս ծրագրից:

Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ Հայաստանում այսօր հիփոթեքային վարկերի ահռելի աճ կա: «Նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով մեր վճարումները շուկայի ակտիվացման արդյունքում արդեն 7.8 մլրդ դրամի են հասել: Այստեղից ԱԺ պատգամավորն (խոսքը Հայկ Գեւորգյանի մասին է) առաջարկ է ուղարկել կառավարություն, ասում է հետեւյալը, որ եթե մենք 7.8 մլրդ դրամ տալիս ենք, էս տեմպովոր գնա, մի քանի տարուց այդ փողը դառնալու է 30 մլրդ դրամ եւ ավելի, եկե՛ք այսօր այս ծրագիրը էսպես կանգնեցնենք, այդ հավելյալ գումարը, որպետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնենք: Դա էլ գաղափար է, որըպետք է քննարկենք, քննարկում ենք»,- հայտարարեց վարչապետը:

Տեղեկացնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից եւ վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ: Աբրահամյանին հաջորդող՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը արձանագրեց, որ այս ծրագրից օգտվում են բարձր եկամուտով անձինք, որոնք չունենալով բնակարանի կարիք՝ այն ձեռք են բերում այս ծրագրով: Կարապետյանի կառավարությունը գնաց խստացման ճանապարհով եւ սահմանեց 55 միլիոն դրամ շեմը: Այժմ կառավարությունը մտածում է այնպիսի ծրագիր ներդնել, որից կշահեն սոցիալական ցածր խմբերը, ոչ թե հարուստները:

Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնքօգտվում են այդ ծրագրից: Սակայն ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե այդ հարցը քննարկվի, եւ ինչորլուծումների դաշտ լինի, ապա դա վերաբերելու է ապագային, այլ ոչ ներկային: «Այսինքն՝ովքերօգտվում են այս ծրագրից, նրանք շարունակելու են օգտվել: Այսպես ասեմ՝ անձի համար չեն կարող վատթարացնող բնույթկրել, հետեւաբար նրանց վրա չեն տարածվելու: Բայց եթե մենք դիտարկենք դրա գաղափարախոսությունը, այն պետք է սոցիալական գործառույթ անի: Դուք էլ որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ սոցիալական գործառույթը կարելի է իրականացնել շատ ավելի հասցեական: Օրինակ, նույն Սումգայիթի ջարդերից փախած կամ աղետի գոտում բնակվող բնակիչներին, սպորտի վաստակաշատ մարդկանց բնակարաններ տալով, մենքպետք է փորձենք այս առումով հասցեականութունը բարձրացնել: Ներկա պահին միջինից բարձր եկամուտ ունեցողների համար է ավելի շատ արտոնություն, եւ սոցիալական նշանակությունը օրենքիհենց դրման տրամաբանությունից մի փոքր խախտվել է»,- բացատրեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն: «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն: Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործիմինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարնների համար, որպեսզի նոր ձեւավորվող ընտանիքները բնակարանի կարիք ունեն, հնարավորություն ունենան օգտվել այդ ծրագրից: Իսկ նրանք, որ դա գնել են, որպեսզիիրենց գումարները ավելի հաջող ներդնեն եւ է՛լ ավելի հարստանան մյուսների հաշվին, դա ճիշտ չէ»,- նկատեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ առաջարկության մեջ կներառվի արդյոք նաեւ այն կետը, ըստորի՝ հնարավոր կլինի երկրորդային շուկայից այդ պայմանններով բնակարան ձեռք բերել, պատգամավորն ասաց. «Ոչ, ոչ… մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտչի լինի, որովհետեւ չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ֆիկտիվ ձեւակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, եւ կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը: Իմ առաջարկությունը կայանում է նրանում, որինչ այսօր գործում է, դա արհեստական պահանջարկ է առաջացնում, որի հետեւանքով նաեւ գները արհեստականորեն ավելանում են: Իսկ եթե իմ առաջարկությունը ընդունվի, ասենք՝ 25 կամ 30 մլն դրամով սահմանափակվի, ապա առաջինը հնարավորություն կլինի մարզերում այդպիսի շինարարություն իրականացվի գնողունակության շահավետության իմաստով»:

Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից եւ բնակարանատեր կդառնան: Դե ինչ, մեզ մնում է սպասել, թե գործադիրը որ տարբերակը կընտրի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս