Ինչ նոր ախտանիշներ է հարուցում կորոնավիրուսը. գիտնականները բացահայտումներ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մոտ դենգե տենդի առկայության թյուր պատկեր: Տեղի մի քանի հիվանդանոցների եւ գիտական կենտրոնների բժիշկների եւ փորձագետների հետազոտության արդյունքները մարտի 10-ին հրապարակել Է The Straits Times թերթը:

«Պացիենտն ընդունվում Է դենգեի համար տիպիկ կլինիկական պատկերով՝ բարձր ջերմություն եւ ցան: Ըստ որում նրա մոտ չկան COVID-19-ի (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության – ծանոթ. խմբ.) համար սովորական ախտանիշներ՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավեր»,- նշված Է զեկույցում: Դեռ ավելին, երբեմն լաբորատոր հետազոտությունները «կարող են ցույց տալ դենգեի կեղծ դրական արդյունքներ»,- նշել են գիտնականները: Նրանց խոսքով՝ «այժմ չափազանց կարեւոր Է կատարել կորոնավիրուսի ճիշտ ախտորոշում, քանի որ սխալ բուժումը կարող Է վտանգ ներկայացնել ոչ միայն հիվանդի, այլեւ շրջապատողների համար»:

2020 թվականի սկզբից այստեղ նշվել Է այդ արեւադարձային տենդով հիվանդանալու ավելի քան 3,6 հազար դեպք: Դրա հետ մեկտեղ դենգեի հետ կապված իրադրությունը հարեւան երկրներում շատ ավելի ծանր Է: Օրինակ՝ Ինդոնեզիայում այս տարվա առաջին երկու ամսում արձանագրվել Է ավելի քան 14,7 հազար հիվանդ, 94 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս