VBet Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» առաջին հանդիպումը։ Խաղն ավարտվեց տանտերերի 1։0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո հեղինակեց Լուիս Օգանան։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Ուրարտուն» եւ «Նոան»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս