«Լոռին» եւս որոշում կայացրեց դադարեցնել մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար – Կապանը» որոշում է կայացրել մինչեւ մարտի 15-ը դադարեցնել մարզումները` COVID-19կորոնավիրուսի տարածման պատճառով:

Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբներից «Լոռի» ՖԱ-ն միացավ կապանյան թիմին եւ որոշում կայացրեց դադարեցնել մարզումները: Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ գրված է.

«Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ ղեկավար կազմն այսօր կայացած ժողովի ընթացքում, կորոնավիրուսի տարածման պատճառով, որոշում կայացրեց դադարեցնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բոլոր տարիքային թիմերի մարզումներ ու մասնակցությունը ՀՀ մանկապատանեկան առաջնություններին անորոշ ժամանակով։

Տեղեկացնում ենք նաեւ, որ Լոռի ՖԱ առաջիկա հանդիպմանը երկրպագուների ուղեւորությունը Գյումրի չեղարկվում է՝ կարեւորելով նրանց առողջությունն ու հնարավոր ռիսկերը»:

«Լոռիի» հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 14-ին: Վանաձորի թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս