Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է ավարտի կարիերան արդեն այս ամռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտածում է խաղակոշիկները «մեխից կախելու» մասին: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի «Իբրակադաբրան» կավարտի կարիերան այս հուլիսին`երբ կլրանա պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ:
Նշվում է նաեւ, որ «Միլանի» ղեկավարությունը ամեն ինչ կանի ռմբարկուին թիմում եւս մեկ տարի պահելու համար, քանի որ վերջինս այս ամիսների ընթացքում շատ բան է տվել թիմին: Հաշվի առնելով այն,որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված է Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը եւ հնարավոր է այս տարի այլեւա չվերսկսվի, չի բացառվում, որ Զլատանը արդեն անցկացրել է իր կարիերայի վերջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Ռոսոներիների» ճամբար է վերադարձել 2019 թվականի հունվարին ` ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիից»:
Էդմոն Մարտիրոսյան

 




Լրահոս