Եթե ԱՊԼ-ն անհապաղ որոշում չկայացնի, ապա առաջնությունը պետք է անվավեր ճանաչվի․Ռիո Ֆերդինանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել, որ եթե անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարները մինչեւ հիմա որոշում չեն կայացրել մրցաշրջանը շարունակելու կամ ավարտելու մասին, ապա այն պետք է անվավեր ճանաչվի․

«Նման ժամանակները, երբ դու մեկուսացված ես տանը քո մտերիմների հետ, ստիպում են հիշել՝ որքան կարեւոր է սպորտը, կապը եւ շփումը մարդկանց հետ։ Որքան էլ լուրջ վերաբերվենք ֆուտբոլին, դա ընդամենը խաղ է։ Շատ ավելի կարեւոր է ՝ ինչ է կատարվում հասարակության մեջ։ Ես այս առիթով արդեն արտահայտվել եմ եւ շարունակում եմ մնալ իմ կարծիքին․ եթե Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որոշում չունի մինչեւ հիմա, ապա պետք է կասեցնել առաջնությունը վերջնականապես ու անվավեր ճանաչել այս մրցաշրջանի արդյուքները։
Շատերը, որոնց շարքին պատկանում են «Լիվերպուլի» երկրպագուները, կասեն, որ ես այդպես եմ ասում, քանի որ չեմ ցանկանում, որ նրանք հաղթեն առաջնությունում։ Եթե իմ թիմը լիներ այս իրավիճակում, ես կրկին առաջինը կմտածեի մարդկանց առողջության մասին ոչ թե խաղի։ Կարծում եմ՝ ղեկավարները շատ ավելի լավ են հասկանում մրցաշրջանը չեղյալ համարելու եւ նորը սկսելու անհրաժեշտության մասին։ Որոշ մարդիկ կհիասթավեն դրանից, բայց ինչ որոշում էլ կայացվի դժգոհողներ միեւնույն է կլինեն»,-ասել է Ֆերդինանդը BT Սպօռտ-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ԱՆգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 82 միավորով առաջատարն է եւ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեստեր Սիթիից» ունի 25 միավորի առավելություն։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս