Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մի քանի անդամներ ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) վարկանիշային աղյուսակում:
60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը 9-րդն է, 63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը` 4-րդն է, 72 կգ քաշում Մալխաս Ամոյանը` 7-րդն է, 77 կգ քաշում գյումրեցի Կարապետ Չալյանը` 3-րդն է, 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` 2-րդն է: