«Մանչեստեր Յունայթեդը» չի պատրաստվում ձեռք բերել Հարի Քեյնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» հետաքրքրված չէ Լոդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հաղորդում Է Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պարտքերի պատճառով «Տոտենհեմը» կարող է Քեյնի տրանսֆերը վաճառել «Մանչեստեր Յունայթեդին» 228 միլիոն եվրոյի դիմաց: Աղբյուրի տեղեկություններով ՝ մանչեստերցիները պատրաստ չեն 26-ամյա հարձակվողի համար վճարել այդքան մեծ գումար:

Նշվում է, որ «Մանչեստեր Յունայթեդում» որոշել են հրաժարվել նաեւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին թիմ հրավիրելու մտքից: «Կարմիր սատանաները» նախկինի պես կենտրոնացած են «Բորուսիա Դորտունդի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վրա:

Հավելենք, որ Հարի Քեյնի եւ «Տոտենհեմի» միջեւ գործող պայմանագիրը լրանում է 2024 թվականի ամառը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս