ՊՍԺ-ն կգնի Իկարդիին,ապա կփոխանակի նրան «Յուվենտուսի» 2 ֆուտբոլիստների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական «Ինտերին», հնարավոր է կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի ՝ փարիզյան ակումբը 70մլն եվրոյի դիմաց ձեռք կբերի Իկարդիի ամբողջական տրանսֆերը, ապա հարձակվողին կփոխարինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Միրալեմ Պյանիչի եւ Ալեքս Սանդրոյի հետ։ Անձամբ Իկարդին ցանկանում է վերադառնալ Իտալիա, բայց ոչ «Ինտեր», որովհետեւ «ներաձուրիները» հետաքրքրված չեն արգենտինացի հարձակվողի ծառայություններով եւ ցանկանում են վերջնականապես բաժանվել նրանից։

«Յուվենտուսը» Իկարդիով վաղուց է հետաքրքրված եւ դեմ չէ ֆուտբոլիստին թուրինյան ճամբար բերելուն։ Ավելի վաղ հաղորդվում էր,  որ «Ծեր Սինյորան» ցանկանում է վաճառել Միրալեմ Պյանիչի եւ Ալեքս Սանդրոյի տրանսֆերները։

Ձախ պաշտպանի դիրքում «բիանկոներիները» դիտարկում են թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Մարսելոյին,ով կորցրել է վստահությունը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս