Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1991-ով՝ հատելով 37,3 հազարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կանադայի Առողջապահության նախարարության հայտարարությանը։
Նախարարության տվյալներով` Կանադայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 37 հազար 374 դեպք։ Մահացել է 1728 քաղաքացի։
Վարակվածության ամենաշատ թվով դեպքերը հայտնաբերվել են Քվեբեկում (19319 դեպք) և Օնտարիոյում (11735 դեպք)։