
Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութն ու ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև բախում էր եղել, որի միացել են նաև մյուս պատգամավորները: