Էդմոն Մարուքյանի եղբայրը դիմել է գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին:

Հավելենք, որ ծեծկռտուքին հետևեցին դեպքի հետ կապված ելույթներ, այդ թվում՝ պատգամավորի եղբոր և Սասուն Միքայելյանի կողմից։

 




Լրահոս