Համերգներ նվիրված 1915 .-ի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորա Մարտիրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն ու համաշխարհային ճանաչում ուեցող շատ աստղեր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համատեղ համերգով նոյեմբերի 1-ին հանդես կգան Լոս Անջելեսում: “Այս համերգը միայն սկիզբն է այն մեծ նախագծի, որ որոշել ենք իրականացնել մինչեւ 2015 թվականը: Մինչ այդ` տարին առնվազն մեկ համերգով կներկայանանաք աշխարհի շատ երկրներում: Մեզ կմիանան աշխարհահռչակ շատ երգիչներ, որոնք դեմ են բռնությանն ու տեռորին”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերջերս ժողովրդական երգչուհու կոչում ստացած Ֆլորա Մարտիրոսյանը: Այնուհետեւ  հավելեց. “Համերգաշարը հրաշալի հնարավորություն է հայ ազգի համար ներկայանալու միջազգային ասպարեզում: Ընդ որում, կարող ենք ներկայանալ ոչ միայն մեր արվեստով ու երգերով, այլեւ մեր ազգային արտադրանքով: Համերգին նախորդելու է կարմիր գորգը, որի դատարկ լինելը մեզ համար ուղղակի պատվաբեր չի լինի: Մենք պետք է ցույց տանք մեզ բոլոր կողմերից: Հայկական ապրանքանիշեր ներկայացնող գործարարները նույնպես կարող են օգտվել ընձեռնված բացառիկ հնարավորությունից  ու միջազգային ասպարեզ հանել իրենց արտադրանքը :Խաղաղության ակցիայի հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Եվրոպայում 2012-ի մայիսին:  Մի քիչ առաջ անցնեմ ու ասեմ, որ եվրոպական համերգաշրջանում ավելի մեծ անակալներ են սպասվում: Այնտեղ նախնական պայմանավորվածությամբ մեզ կմիանան այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելն ու Մոնսերատ Կաբալիեն: Եվրոպայում անպայման կերգի նաեւ Շառլ Ազնավուրը եւ ուրիշ շատ իրական աստղեր, որոնց անունները ուղղակի հիմա չեմ ուզում տալ”: 




Լրահոս