Ծովակ համայնքում կան մեծ թվով վարակվածներ. ինչ իրավիճակ է գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղի բնակիչներից 25 հոգու թեստ են արել, որի մեջ ենք եղել ես և կինս, սակայն 10-ի պատասխանն է եկել միայն դրական: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը:

«Իմ եւ կնոջս թեստի պատասխանը եղել է բացասական: Վարակի աղբյուրը հստակ դեռ հայտնի չէ, բայց կարծում ենք Ղարաբաղից են բերել, ամուսիներ են եղել , ովքեր գյուղի բժշկական կենտրոնում բուժվել են, հիմա փակ է, երկու բուժաշխատողի մոտ է հաստատվել վիրուսը, մնացածի բուժաշխատողների պատասխանը եղել է բացասական: Կարող ենք ասել՝ ընդհանուր առմամբ երկու ընտանիք են, որոնց շրջանակը պարզվել եւ մեկուսացվել են,-նշեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում որևէ խուճապային տրամադրվածություն չկա, իրականացվում են բոլոր ախտահանման աշխատանքները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս