Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան:
«Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենք, դրանցից 50-ը՝ Ժնևում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք: Դեպքերը հիմնականում եղել են միջին ծանրության: Ցավոք, եղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերում: Ամեն դեպքում, իրավիճակից ելնելով, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:
Նա ավելացրել է, որ Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը: