Ադրբեջանի փուչիկը պայթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՀՀ զինված ուժերի զորահանդեսը ցույց տվեց, որ Ադրբեջանը մեր հանդեպ ռազմական գերազանցություն չունի: Նաեւ ավելացրեց, որ Բաքվի պրոպագանդան փուչիկ էր, որը պայթեց”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Այնուհետեւ ավելացրեց, որ Ադրբեջանը նույնիսկ փորձեր են անում վարկաբեկել մեր զորահանդեսը: Նրանց փորձագետներից մեկը նշել է, թե այս զորահանդեսն ավելի վատն էր, քան 2006-ինը, քանի որ 200.000-ով ավելի քիչ մասնակից ուներ, իսկ տեխնիկան քարշակներով է մուտք գործել: Եթե ամենահզոր արգումենտը սա է, ապա կարելի է ենթադրել, թե ինչ խուճապ է նրանց մոտ: Բացի դա` այս ամենը խոսում է այն մասին, որ գործ ունենք տիպիկ թուրքական մտածելակերպի հետ. ինչքան շատ` այնքան լավ: Խոսելով մեր առավելությունների մասին եւ համեմատելով 2006թ. –ի հետ Դավիթ Ջամալյանը նշեց. “Առաջին` հրթիռային տեխնիկայի առկայությունը, երկրորդ` “Իսկանդեր” հրթիռին մի քիչ զիջող “Տոչկա ռու” հրթիռը, երրորդ` “S300″ հրթիռը, որով ադրբեջանական տեխնիկան դառնում է անգործունակ:Իսկ մեր հպարտությունը անօդաչու կռունկ-հրթիռն”:




Լրահոս