ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ՀՀ զինված ուժերի, ոստիկանության զորքերի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի, ռազմական ուսումնական հաստատությունների, ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումների կողքին այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդեսին կմասնակցի նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զորախումբը` ռուսական դրոշի ներքո: Հարցին, թե ինչու է ՊՆ-ն թույլ տալիս, որ Հայաստանի անկախության օրը ռուսական դրոշը ծածանվի հրապարակում, Կարապետյանը պատասխանեց, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված բան է. «Հայկական զորախումբը բազմիցս Մոսկվայի Կարմիր հրապարակում անցել է հայկական դրոշի ներքո: Իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանն ակտիվորեն մասնակցում է ՀՀ անվտանգության ապահովմանը: Ուրեմն ռուսական ռազմակայանի մասնակցությունը զորահանդեսին խորհրդանշում է պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորը հիմքերը: Այդ համագործակցության մասին մեր հասարակությունը քաջատեղյակ է, եւ այդտեղ որեւէ նորություն չկա»: Դե իհարկե, ֆորպոստից հետո էլ ի՞նչ նորություն:




Լրահոս