ԸՆԴԴԵՄ ԾԽՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին: Նա ճանապարհային ոստիկանությանն առաջարկել է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում, հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ եւ օրինազանցներին ենթարկել վարչական պատասխանատվության: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:




Լրահոս