«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու արտահերթ նիստին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ տեղի ունենալիքը անվանելով սահմանադրական հեղաշրջում:
Նշենք, որ քիչ առաջ մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում իմքայլականները պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ «տուն ուղակելով» ՍԴ այն դատավորներին, ովքեր պաշտոնավարել են 12 տարի: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա կշարունակի մնալ դատավոր, սակայն չի լինի ՍԴ նախագահ: