Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ելույթ ունեցավ և խոսեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին՝ այն որակելով դրական: Նրան հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կապված Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ: Այս եզրակացության հետ կապված հարց էր հղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին: Եվ Միրզոյանն իր հարցը ուղղելիս՝ ընդգծեց, որ Թագուհի Թովմասյանն այդ հարցն արդեն բացել է:
Մանրամասները՝ տեսանյութում