Իշխան Զաքարյան շնորհավորել է ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի տարեդարձը։ Վերջինիս շնորհավորանքում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Բոյաջյան, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր 80 ամյակի կապակցությամբ
Մեծ է Ձեր վաստակը Հայրենիքի տնտեսական, սոցիալական, սպորտային, մշակութային, ինչպես նաև անվտանգության ոլորտներում։ Դուք անձնական մեծ և անգնահատելի ներդրում ունեք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում, և զուր չեն այն խոսքերը, որ դուք հանդիսանում եք «Միասնություն սպորտով» կարգախոսի առաջամարտիկներից մեկը։
Համոզված ենք, որ Ձեր կյանքի իմաստուն տարիները Ձեզ տալու են նոր հնարավորություններ հայկական պետություններին աջակցելու և նոր գաղափարներ իրականացնելու ճանապարհին։
Սիրելի ընկեր
Ապրիր երկար, երջանիկ և առողջ»։