Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:
Բանախոսներ՝
Գոհար Սիմոնյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
Օֆելյա Զալյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող
Արա Ղարագյոզյան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից։
2015թ-ին, երբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը փոփոխվեց ու լրացվեց 309․1 հոդվածով, ակնկալվում էր, որ այլևս անպատիժ չեն մնա այն պաշտոնյաները, որոնց մասնակցությամբ տեղի են ունեցել խոշտանգման դեպքերը։
Հինգ տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի դատարանները որեւէ մեկին չեն դատապարտել այս հոդվածով։