Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության կայքը։

Նախարարներ Մնացականյանը եւ Մայիլյանը բարձր են գնահատել Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ միջազգային եւ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին եւ համագործակցության հեռանկարներին:

Նախարարներն անդրադարձել են նաեւ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը եւ վերջինիս սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:




Լրահոս