Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Աբրահամ Մանուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` երեկ դատարանում Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը քննելու ժամանակ ակնհայտ է եղել, որ դատավոր Ֆարխոյանը որեւէ կերպ դեմ չի գնա իրավապահներին եւ հատկապես ԱԱԾ-ին եւ դատելով իրավիճակից` այսօր ժամը 15:00-ին կհրապարակի որոշումը, որով կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի:
ArmLur.am-ը գրել էր, որ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդության հարցը քննելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Սակայն Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը չի կարող քննել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի միջնորդության հարցը: Իսկ ինչու:
Այսպիսով, մեզ հայտնի էր դարձել, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը, ԱԱԾ-ում քննվող քաղաքաշիմության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով մեղադրյալ Ջոն Ֆարխոյանի եղբայրն է։ Իսկ ահա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ ՆԱԽԿԻՆ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ենթադրյալ 2017 թվականի ընտրություններին կաշառքի գործը բավահայտվել է հենց Վերմիշյանի գործից: Ստացվում է, որ դատավոր Ֆարխոյանը օբյեկտիվ չի կարող լինել այն քրեական գործով, որով անցնում է նաեւ իր եղբայրը ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը: Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը այս հանգամանքները հաշվի առնելով դատավոր Ֆարխոյանին ինքնաբացարկ է հայտնել, ինչը բավականին տարօրինակ է, բայց փաստ է` դատավորը մերժեց:
Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ հայտնեց, քանի որ ըստ դատական օրենսգրքի, եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա նա միջանկյալ այլ նիստեր և կամ հանդիպումներ չպետք է ունենա, մինչդեռ Աբրահամ Մանուկյանի փաստաբանական խումբը բացահայտել էր, որ Արտուշ Գաբրիելյանը Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցը կալանավորման հարցով գտնվելով խորհրդակցական սենյակում միջանկյալ նիստեր է արել եւ հանդիպումներ ունեցել: Եվ ահա այս ամենի արդյունքում էլ Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը մեզ հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել, սակայն փաստորեն այն մերժվել է։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։
Քնար Մանուկյան