ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ ԱԺ նախագահի գրառմամբ եւ գրել է.
«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»:
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 27. Juni 2020