Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը
«Այսինքն դատարանը ՀԻՄՆԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ինչպես իրեն մեղսագրված հանցավոր արարքներին Ա․ Մանուկյանի հնարավոր առնչությունը, այնպես էլ կալանավորման հիմքերը։
Հիշեցնեմ կրկին, որ Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գ․ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար»,- հայտնել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Աբրահամ Մանուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` երեկ դատարանում Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը քննելու ժամանակ ակնհայտ է եղել, որ դատավոր Ֆարխոյանը որեւէ կերպ դեմ չի գնա իրավապահներին եւ հատկապես ԱԱԾ-ին եւ կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը. ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի: