ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում այսօր Ամուլսարի դիմաց. իրավիճակը լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է բնապահպան Լևոն Գալաստյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրվիճակ է այժմ տիրում Ամուլսարի դիմաց:

«Հանքահենների վարձած նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահպանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։
Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածություններ՝ կարծես չեն պահպանվում։
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։
Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, ներկայիս բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար։

❗Հիմա 2 մեքենայով գնում ենք Ամուլսարի «պոստեր»»,- մեզ հետ զրույցում  ասել է բնապահպան Լևոն Գալստյանը։




Լրահոս