Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի
ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և
ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:
Մրցույթի անվանումը ` «TUR-12, Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում»

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել
կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական
աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:

Որակավորման պահանջները ներառում են.
ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկում հաջողությամբ կատարված 2.498.000.000 ՀՀ դրամի շին. աշխատանքների
ծավալ,
բ/ վերջին հինգ տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն
երկու պայմանագիր` ասլֆալտաբետոնե ծածկույթով ճանապարհների կառուցման կամ վերակառուցման: Ներկայացվող
աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 1.232.250.000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր` առնվազն
2.464.500.000 ՀՀ դրամ,
գ/ նվազագույնը 274.000.000ՀՀ դրամի իրացվելիք միջոցներ և/կամ վարկային գիծ,
դ/ որպես պայմանագրի շնորհման նախապայման` հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա`
«Տրանսպորտային» ներդիրով։
Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով` համաձայն Համաշխարհային բանկի
ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչխորհրդատվական ծառայությունների գնում` ՄԶՎԲ
փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ.,
վերանայված հուլիս 2014թ.«Գնումների ուղեցույցներ»: Բացի այդ` խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7
ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը` շահերի բախման մասով:
Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps
( www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 10՝ ժամը 10:00: Վերջնաժամկետը լրանալուց հետո
ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով:
Կից ներկայացնում ենք նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում:
www.gnumner.am
http://www.gnumner.am/website/images/original/TUR%2012%20advert.rar
http://www.atdf.am/hy/Procurement
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6286355




Լրահոս