ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։

Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներում հաճախ հանդիպող մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։




Լրահոս