ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր և ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի:
Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում և եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:
Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ և կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:
Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ միասին Բանկը կտրամադրի Ձեզ բանկային քարտ՝ նաև ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու նպատակով:
Վճարային մատանու միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին և գործարքը կկատարվի ակնթարթորեն:
Վճարային մատանիների ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ժամանակակից աշխարհի և օգտատերերի պահանջմունքների վերջին միտումները: Մատանին ձեռքին կրելով կարելի է սուզվել մինչև 50մ խորությամբ ջրի մեջ, այն ընկնելիս չի վնասվում, չի պահանջում վերալիցքավորում և աշխատում է ամբողջովին ավտոմատ կերպով:
Վճարային մատանին նաև հետաքրքիր և նորաձև աքսեսուար է` պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ տարբեր լուծումներով` հարթ փայլուն, հարթ անփայլ մակերևույթով, եռանկյունաձև և արտաքին եզրերի տաշվածքով, տարբեր գույներով ` սև, սպիտակ, կապույտ, վարդագույն, ինչը լայն ընտրության հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և ճաշակ ունեցող հաճախորդների համար: Այն նաև հիանալի նվեր է հարազատ մարդու համար՝ ցանկացած առիթով: Մատանին հաճախորդներին է տրամադրվում հատուկ նվեր-տուփով:
Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է իրականացնել առանց PIN կոդի մուտքագրման:
Վճարային մատանու արժեքը 125,000 ՀՀ դրամ է, գործողության ժամկետը՝ 5 տարի:
«Հայաստանում NFC տեխնոլոգիայով վճարային մատանու միջոցով վճարումների մեկնարկն անկանխիկ գործարքների զարգացման առումով ևս մեկ քայլ է: Վերջին տարիներին անկանխիկ վճարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի պահանջված: Այդ պատճառով առաջացել է հատուկ սարքերի անհրաժեշտություն, որոնք կհեշտացնեն ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումների իրականացման գործընթացը: Վճարային մատանին իր տեսակի մեջ եզակի պրոդուկտ է, որի օգտագործման հարմարավետությունն ու հեշտությունը բազմակի անգամ գերազանցում է վճարման այլ գործիքներին», – նշեց Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ` Սոֆյա Մաճկալյանը:
Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից որևէ մեկում կամ առցանց` https://www.vtb.am/am/online-request/#privType-13 հղումով:
Առավել մանրամասն տեղեկություն պրոդուկտի վերաբերյալ կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: