Կորոնավիրուսից մահացել է ևս մեկ բուժաշխատող. նա 56 տարեկան էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը, կիսելով հարազատների վիշտը, իր խոր ցավակցությունն է հայտնում»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել:




Լրահոս