Չինարիում մեկնարկել են հակառակորդի արձակած, բայց չպայթած արկերի վնասազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից։
«Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- նշվում է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։