Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Արմեն Սարգսյանը հետ է կանչվել պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Եդիգարյանը․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»: