ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։
Նշենք‚ որ 2019թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 կմ ճանապարհահատվածը։ 2021թ.-ին նախատեսված է Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022թ. կհիմնանորոգվի դեպի Կապան ևս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։
Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։